Everysight ընկերությունը հայտարարել է, որ սարքի գինը կսկսվի 650 դոլարից: Ակնոցները ստեղծվել են հեծանվորդների և այլ մարզիկների համար, ովքեր արդեն սկսել են ակտիվորեն օգտագործել բարձր տեխնոլոգիաներ: Ակնոցները հնարավորություն կտան դարձնել մարզումներն առավել արդյունավետ և ինֆորմատիվ:
Raptor ակնոցները ողջ ինֆորմացիան ցուցադրում են ոսպնյակների վրա: Դրանք ցուցադրում են սրտի խփոցը, նախազգուշացնում են, երբ մարզիկը սահմանված նպատակներից հետ է մնում և կարող են խորհուրդ տալ, թե ինչ անել, որ մարզիկը կարողանա բարելավել իր ցուցանիշները: Ակնոցներն ունեն ներկառուցված GPS: Bluetooth-ը հնարավորություն կտա մարզիկին ազատ պահել ձեռքերը, քանի որ հեռախոսից ծանուցումները կարող են ցուցադրվել աչքերի առջև:
Ակնոցներն ունեն ներկառուցված HD տեսախցիկ, որն իրականացնում է տեսազանգեր և լուսանկարներ: Մշակողներն ասում են, որ այն կօգնի մարզիկներին վերահսկել մարզումների ընթացքը և ֆիքսել ամենակարևոր պահերը: Լուսանկարներով կարելի է կիսվել անմիջապես մարզումների իրականացման ժամանակ: Սարքը նախատեսված է 8-ժամյա ավտոնոմ աշխատանքի համար և վերահսկվում է ձայնի և հատուկ սենսորային ինտերֆեյսի միջոցով: Սարքն արդեն հասանելի է նախնական պատվերների համար, իսկ առաջին պատվերների առաքումները կսկսվեն 2018 թվականի փետրվարից: Ավելի վաղ մշակողները զբաղվում էին կործանիչ օդաչուների համար նախատեսված սաղավարտների ստեղծմամբ, իսկ այժմ տեխնոլոգիաները դուրս են բերվել քաղաքացիական ոլորտ:
Ակնոցները կարող են մեծ հաջողություն ունենալ, քանի որ դրանք նախատեսված են շատ նեղ լսարանի համար: