Տեսողության և լսողության հետ խնդիրներ ունեցող հիվանդները հավանաբար կցանկանային, որպեսզի բժիշկները կարողանային վերականգնել կորցրած տեսողությունը կամ լսողությունը: Ռայսի համալսարանի գիտնականները գտել են այս խնդրի լուծման լավագույն միջոցը` ինֆորմացիա փոխանցել անմիջապես ուղեղին: Նրանք մշակում են FlatScope անվանումը ստացած հարթ մանրադիտակ, որը տեղադրվում է ուղեղում` վերահսկելու համար նեյրոնները, որոնք լուսավորվում են ֆլուորեսցենտային լույսով ակտիվության ժամանակ: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում ուղեղը (գիտնականները հուսով են տեսնել «միլիոնավոր» նեյրոններ), այլ հասնել բավականին խոր մակարդակի, որպեսզի բացահայտեն, թե ինչպես է գիտակցությունը մշակում արտաքին ինֆորմացիան: Եվ դա էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում վերահսկել սենսորային ինֆորմացիայի մուտքագրումը:
FlatScope-ը հանդիսանում է ավելի խոշոր DARPA նախագծի մի մասը, որի նպատակն է բարձրորակ նեյրոնային ինտերֆեյսի ստեղծումը: Եթե նմանատիպ տեխնոլոգիաները թույլ տան ավելի արագ հասկանալ նեյրոնների աշխատանքը, ապա դա հնարավորություն կընձեռի ստեղծել տվիչներ, որոնք աուդիոտեսողական տվյալներ կուղարկեն անմիջապես ուղեղին` արդյունավետ կերպով փոխարինելով արտաքին աշխարհի ընկալման համար պատասխանատու բացակայող օրգանները: Չնայած FlatScope-ը դեռ նախատիպ է, սակայն հույս կա, որ ապագայում կուրությունն ու խլությունը կմնան անցյալում: