Samsung ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր Flow Android ծրագիրը Windows 10-ին օժանդակելու նպատակով:Անցյալ տարի Samsung-ն առաջինը ներկայացրեց իր Windows 10-ով զինված Galaxy TabPro S-ը բացելու հնարավորությունը ՝ Android- ի համար նախատեսված Samsung Flow հավելվածով: Դուք պարզապես օգտագործում եք մատնահետք ընթերցող սարքը Galaxy սմարթֆոնի վրա Windows 10-ով սարքավորումը բացելու համար:
Sammobile-ը հայտնում է, որ Samsung- ը արձագանքում է ժամանակակից պահանջներին և անում է հնարավորինս, որպեսզի այս հնարավորությունը հասանելի դառնա Windows 10-ով աշխատող ցանկացած սարքավորման համար, և ընկերությունն այժմ նախատեսում է այն իրագործել Windows 10 Creators Update-ի համար: Թեև Microsoft- ը պաշտոնապես չի հայտարարել Creators Update—ի թողարկման ամսաթիվը, այն սպասվում է ապրիլին: Samsung-ն արդեն օգտվում էր Microsoft’s Windows Hello Companion Device Framework –ից մատնահետքը բացելու համար, և կարծես թե ընկերությունը պարզապես ընդլայնվում է այս ուղղությամբ՝ Windows 10-ի ամենավերջին թարմացումներին զուգընթաց: