GE ընկերությունը ներկայացրել է «աշխարհի խոշորագույն» 3D տպիչի ստեղծման ծրագիրը, որն օգտագործում է մետաղական փոշիներ:
General Electric ընկերությունը ստեղծել է ստորաբաժանում, որը զբաղվում է 3D-տպագրության տեխնոլոգիաներով: Նոր ընկերությունը ստացել է GE Additive անվանումը: Եվ այն զբաղվում է աշխարհի ամենամեծ լազերային 3D տպիչ սարքի մշակմամբ: Մեքենան կկարողանա տպել ռեակտիվ շարժիչների մասեր, ինչպես նաև ինքնաթիռի այլ էլեմենտներ: Տպիչը հնարավոր կլինի կիրառել նաև ավտոմոբիլային և նավթագազային ոլորտներում:
Այս տպիչի համար օգտագործվում է հատուկ մետաղական փոշի: Լազերը հալեցնում է փոշին`շերտերով ձևավորելով նոր մասերը: Արդյունքում դրանք ստացվում են հեշտությամբ և առավել մատչելի են, քան ավանդական ձուլման դեպքում: Ընկերությունն արդեն ունի ATLAS անվանումը ստացած տպիչի նախատիպը, որը կարող է տպել մինչև մեկ մետր երկարություն ունեցող 2D մասեր: Ընդ որում, ընկերությունն արդեն տպում է բոցամուղներ (ֆորսունկա) ռեակտիվ շարժիչների համար, որոնցով հագեցած են Airbus և Boeing ինքնաթիռները: Նոր տպիչի բետա-տարբերակները պատրաստ կլինեն այս տարվա վերջին: