Google ընկերության արհեստական ինտելեկտով զբաղվող մասնագետները ներկայացրել են հերթական նորույթը, որն իրենից ներկայացնում է վիրտուալ դաշնակահար: Գործիքը կոչվում է AI Duet և այն Google Creative Lab ստորաբաժանման շարունակական զարգացման մասն է կազմում: Այն ընդունակ է նմանակել մարդկային վարքագիծը մեծ ճշգրտությամբ` անգամ ստեղծել արվեստ: Արհեստական ինտելեկտի երաժշտական գործիքների հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է անցած տարվա աշնանը, սակայն այժմ AI Duet-ը հասանելի է հանրությանը:
AI Duet համակարգն աշխատում է` կատարելով նշումներ այն ժամանակ, երբ Դուք նվագում եք համակարգչի էկրանին գտնվող վիրտուալ ստեղնաշարի օգնությամբ: Այս ամենը կառավարվում է նեյրոնային ցանցի միջոցով, որը նախնական ուսուցման գործընթաց է անցել բազմաթիվ օրինակների հիման վրա: Նեյրոնային ցանցն ընտրում է հնչող երաժշտությունից որոշ հատված և դրա հիման վրա ստեղծում է իր սեփական երաժշտական էլեմենտները, որոնք լրացնում են այն ամենին, ինչ մարդը փորձում է նվագել:
Բնականաբար AI Duet-ի կողմից առաջարկվող երաժշտությունը ոչ միշտ է գեղեցիկ հնչում: Սակայն որոշ դեպքերում համակարգն այնքան լավ է աշխատում, որ կարելի է մտածել, թե մեղեդին կազմվել է մեկ այլ մարդու կողմից`այնքան լավ է այն համապատասխանում օրիգինալ տարբերակին:
Անկախ աշխատանքի որակից, AI Duet համակարգը հանդիսանում է երաժշտության բնագավառում արհեստական ինտելեկտի հնարավորությունների կիրառման բավականին հետաքրքիր միջոց: Բացի այս համակարգից, Google ընկերության մասնագետներն ունեն բազմաթիվ այլ հետաքրքիր երաժշտական մշակումներ, դրանց թվին են պատկանում` «անվերջանալի թմբկահարը» և սմարթֆոնի համար նախատեսված հիանալի հավելվածը, որը հանդիսանում է պատկերների ճանաչման տեխնոլոգիաների և ձայնային սինթեզատորի սիմբիոզ, որն ամեն ինչ վերափոխում է ռեփ-ոճով:
Ներկայումս AI Duet հավելվածը հասանելի է բոլորին վեբ-բրաուզերի միջոցով, և յուրաքանչյուր ոք կարող է փորձել իր ուժերը: Ընկերության նպատակն այն է, որպեսզի մարդիկ հաղորդեն համակարգի աշխատանքի անճշտությունների մասին, արտահայտեն իրենց կարծիքները համակարգի բարելավման հետ կապված և այլն: