Դեռևս մի քանի տարի առաջ հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր ընկերությունները ներկայացնում էին իրենց արտադրանքը 3D վիդեո նվագարկման աջակցմամբ: Տվյալ ֆունկցիան որոշ պատճառներով մեծ տարածում չգտավ:
Այդ պատճառով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Արհեստական ինտելեկտի լաբորատորիայի (CSAIL) հետազոտողները մշակել են 3D-ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված նոր մեթոդ, որը հնարավոր է առանց 3D ակնոցների օգտագործման:
Նոր տեխնոլոգիայի դեպքում ֆիլմերը վերանկարելու անհրաժեշտություն չի լինի: Այն վերափոխում է արդեն գոյություն ունեցող 3D ֆիլմերը` ստերեոֆորմատից դարձնելով ֆորմատ, որը համատեղելի է այսպես կոչված «ավտոմուլտիսկոպիկ» էկրանների հետ:
Էկրանների այս տեսակը մեծ տարածում չուներ շուկայում, քանի որ չէր կարող վերարտադրել 3D ֆիլմեր` առանց լրացուցիչ մշակման: MIT-ի հետազոտողներին հաջողվել է ստեղծել Home3D տեխնոլոգիան, որն ըստ էության հանդիսանում է վերափոխման ալգորիթմ` ընդունակ աշխատել իրական ժամանակի ռեժիմում գրաֆիկական պրոցեսորով:
Home3D-ն հանդիսատեսին թույլ է տալիս նաև փոփոխել խորության էֆեկտը` կախված նախասիրություններից: Այս տեխնոլոգիան կիրառելի է նաև զգալի խորություն ունեցող տեսարանների դեպքում, երբ պատկերները աջ և ձախ կողմում բավականաչափ տարբերվում են միմյանցից:
Տեխնոլոգիայի ևս մեկ առավելությունն էլ հեռուստացույցների մեջ ներկառուցված չիպերի հետ աշխատելու հնարավորությունն է, ինչն էլ դարձնում է այս տեխնոլոգիան մաքսիմալ ճկուն և կարող է հայտնվել արդեն պատրաստի լուծումների մեծ շուկայում: Հիշեցնենք, որ Home3D-ն չի պահանջում հատուկ ակնոցների օգտագործում 3D բովանդակության դիտման համար: