Honda ընկերությունը ներկայացրել է նոր երկու «ոտք» ունեցող ռոբոտ, որը, հնարավոր է, այդքան էլ խարիզմատիկ չէ, որքան Asimo-ն, սակայն այն կարող է առավել օգտակար լինել: E2-DR անվանումը ստացած ռոբոտն իրենից ներկայացնում է մոդել, որը նախատեսված է բնական աղետների հետևանքների վերացման համար: Ռոբոտն ունի անջրանցիկ դիզայն և 2կմ /ժ արագություն: Այն կարող է բարձրանալ աստիճաններով, աշխատել ծայրահեղ ջերմաստիճաններում և ունենալ մի շարք տվիչներ, որոնք թույլ են տալիս տեսնել լուսավորության գրեթե բոլոր պայմաններում, այդ թվում ձեռքերի մեջ ներկառուցված խորը տվիչների միջոցով:
E2-DR-ը նաև նախատեսված է անլար աքսեսուարների հետ աշխատանքների համար, որոնք կարող են ընձեռել լրացուցիչ հնարավորություններ` կախված իրավիճակից: Օրինակ, դրանք ներառում են լրացուցիչ ֆունկցիաներ, որոնք հնարավորություն են տալիս բռնել առարկաներ: Ռոբոտի բարձրությունը կազմում է 168 սմ, այն կշռում է 85 կգ, իսկ հաստությունը 25 սմ է, ինչը թույլ է տալիս անցնել դժվարանցանելի վայրերով:
Ռոբոտն ունի 1000վտ հզորությամբ մարտկոց, որը թույլ է տալիս աշխատել մինչև մեկուկես ժամ: Ռոբոտն ունի ծնկները ծալելու հնարավորություն, ինչի շնորհին այն կարող է կատարել հատկապես բարդ աշխատանքներ տարբեր տարածքներում:
Սա դեռևս ընդամենը նախատիպ է, սակայն այս աշխատանքային նախատիպը մեծ ներուժ ունի ապագա առևտրային ծրագրերի համար: