• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Լուրեր • Ռոբոտաշինություն  /  Intel-ը ներկայացնում է չիպ, որը նմանակում է մարդկային ուղեղի աշխատանքը
09 Հոկտեմբերի 2017

Intel-ը ներկայացնում է չիպ, որը նմանակում է մարդկային ուղեղի աշխատանքը

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Լուրեր, Ռոբոտաշինություն

Ընկերությունն աշխատում է «Loihi» նեյրոմորֆիկ տեխնոլոգիայի վրա արդեն ավելի քան վեց տարի:

Բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են` Apple-ը, Google-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Intel-ը, ստեղծել են չիպեր դեմքի ճանաչման և խորը ուսուցման այլ աշխատանքների համար: Ընդ որում, Intel-ը ներկայացնում է մեկ այլ մոտեցում` օգտագործելով «Loihi» անվանումն ունեցող փորձարարական չիպը: «Չմշակված» հաշվողական հզորության վրա հենվելու փոխարեն` այն օգտագործում է «նեյրոմորֆիկ» տեխնոլոգիայի տեսակ:

Intel-ն արդեն մի քանի տարի շարունակ զբաղվում է նեյրոմորֆիկ տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և նույնիսկ մշակել է չիպ 2012 թվականին: Այն օգտագործում է «իմպուլսային նեյրոններ» որպես հիմնարար հաշվիչ միավոր: Դրանք կարող են փոխանցել տարբեր ուժգնություն ունեցող ազդանշաններ` մարդու ուղեղի նեյրոնների նման:

Loihi չիպն ունի 1024 արհեստական նեյրոն կամ 130000 նմանակող նեյրոններ 130 միլիոն հնարավոր սինապտիկ (միջնեյրոնային) միացություններով: Այս ցուցանիշը դեռևս հեռու է մարդու 80 միլիարդ նեյրոնների թվից:

Մարդկային ուղեղն աշխատում է ինֆորմացիայի փոխանցման միջոցով իմպուլսների, հաճախակի միացությունների ուժեղացման և սինապտիկ միացություններում փոփոխությունների տեղային պահպանման օգնությամբ: Որպես այդպիսին, գլխուղեղի բջիջները միայնակ չեն գործում, քանի որ մեկ նեյրոնի գործունեությունն ուղղակիորեն ազդում է մնացածի գործունեության վրա, և բջիջների խմբի համատեղ աշխատանքը հանգեցնում է ուսուցման և ինտելեկտի:

Նմանակելով այդ վարքագիծը` Loihi չիպի միջոցով հնարավոր կլինի արագացնել մեքենական ուսուցումը, միաժամանակ նվազեցնելով հզորության պահանջները մինչև 1000 անգամ: Ավելին, ուսուցումը հնարավոր կլինի անցկացնել չիպի վրա, և չեն պահանջվի հսկայական քանակությամբ տվյալներ: Եթե նմանատիպ չիպերը միացնել համակարգչին, ապա դրանք ինքնուրույն կկարողանան նոր գիտելիքներ ստանալ:

«Փորձարարական չիպն ունի մեծ ներուժ ավտոմոբիլային և արդյունաբերական ծրագրերի, ինչպես նաև անձնական ռոբոտների բարելավման համար»,- ասել են Intel ընկերության աշխատակիցները:

Ընկերությունը ծրագրում է Loihi չիպը փոխանցել առաջատար համալսարաններին և հետազոտական ինստիտուտներին, որոնք աշխատում են արհեստական ինտելեկտի բնագավառում 2018 թվականի առաջին կեսին: Նպատակը չիպի հնարավորությունների ստուգումն է արհեստական ինտելեկտի նոր ծրագրերի հետագա զարգացման համար: Ապագայում ընկերությունը կստեղծի չիպեր, օգտագործելով 14-նանոմետրանոց տեխնոլոգիան, և նոյեմբերին կթողարկի առաջին փորձարարական մոդելը:

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։