Բրիտանական ավտոարտադրողը ներկայացրել է Sayer կոնցեպտուալ խելացի ղեկը, որը կունենա իր սեփական արհեստական ինտելեկտի համակարգը: Այն կոչված է ազդեցիկ դիզայներ Մալքոլմ Սայերի անունով, ով համագործակցել է ընկերության հետ 1951 թվականից մինչև 1970 թվականը: Ղեկը կդառնա Future-Type նոր կոնցեպտուալ ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունը:
Jaguar-ը պատկերացնում է ապագա, որը կենտրոնանում է ինքնագնաց մեքենաների վրա` իր նոր Future-Type կոնցեպտուալ ավտոմեքենայով: Մեքենան հագեցած է ամբողջովին ինքնավար մեխանիկական կառավարմամբ, նեղ կորպուսով և Sayer շարժական ղեկով:
Ղեկը շարժական է, այն միաժամանակ և երաժշտական նվագարկիչ է, և խելացի օգնական, և բջջային սարք: Օգտատերը կարող է հաղորդակցվել Sayer-ի հետ` օգտագործելով ձայնային հրամաններ, կարող է հանձնարարել նրան հանդիպումներ նշանակել, մեքենա կանչել, կառավարել խելացի տունը և այլն: