Unihertz ստարտափը ներկայացրել է աշխարհի ամենափոքր 4G հեռախոսը, որը ստացել է Jelly անվանումը: Այն ունի 2,45 դյույմանոց էկրան: Հեռախոսը հասանելի է սպիտակ, կապույտ և սև գույներով, այն աշխատում է Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով: Jelly-ն ունի 1.1ԳՀց չորս միջուկանի պրոցեսոր, 16ԳԲ հիշողություն, 2 մեգապիկսել դիմային տեսախցիկ, 8 մեգապիկսել արտաքին տեսախցիկ և երկու SIM քարտի հնարավորություն:
Սակայն Jelly հեռախոսի ամենատպավորիչ առանձնահատկությունը նրա մարտկոցն է: Unihertz-ը պնդում է, որ միջին օգտագործման պայմաններում այն կարող է աշխատել 3, իսկ սպասման ռեժիմում` 7 օր: Համեմատության համար նշենք, որ օրինակ iPhone 7 կամ Galaxy S8 հեռախոսներն աշխատում են միայն 1-1,5 օր մեկ լիցքավորման դեպքում:
Unihertz-ը նշում է, որ հեռախոսը չափազանց հարմար է ճանապարհորդությունների, մարզումների, ինչպես նաև երեխաների համար:
Սմարթֆոնի արժեքը 69 դոլար է: