Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր ամեն օր ակնոցներ են օգտագործում: Չնայած դրանք երբեմն բավականին թանկարժեք են, սակայն կարող են անել շատ ավելին, քան պարզապես տեսողության բարելավումը:
Let Glass ստարտափը ներկայացրել է խելացի ակնոց` ներկառուցված Alexa ձայնային օգնականով: Ակնոցն առաջարկում է հեռախոսային կապի և ձայնային փոխազդեցության հնարավորություն: Օգտագործելով Alexa համակարգը և ներկառուցված խոսափողը` օգտատերերը կարող են ակտիվացնել հեռակառավարման ֆունկցիաները, իսկ ձայնային հրամանների միջոցով հնարավոր է կառավարել մնացածը: Բացի Alexa-ից, ակնոցներն այժմ աշխատում են նաև Siri և Google Now համակարգերի հետ:
Պահպանելով ավանդական արտաքին տեսքը` ձայնը փոխանցվում է ոսկրային հաղորդման տեխնոլոգիայի միջոցով: Բարձրախոսների փոխարեն ձայնը փոխանցվում է թրթռումների միջոցով գանգի ոսկորների միջով: Ընդ որում, ականջները մնում են ազատ, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին տեղեկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Դա օգտատերերին թույլ է տալիս լսել երաժշտություն, օգտագործել ձայնային նավիգացիա, զանգահարել ընկերոջը և այլն: Այս խելացի ակնոցները կարող են նաև խնայել լիցքավորումը, այն բավարար է մինչև 10 օր:
Ամենակարևորն այն է, որ Let Glass ակնոցը նման չէ խելացի ակնոցներին: Դրա արտաքին տեսքը հեռու է գիտաֆանտաստիկ տեսքից, ինչպիսին է Google Glass-ը, և դրանք բավականին բարակ են:
Խելացի ակնոցը հասանելի է Indiegogo հարթակում նախնական պատվերների համար: Ակնոցի գինը կազմում է 119 դոլար: Հասանելի են ակնոցների երեք գույներ` սև, կարմիր և կապույտ: