Michelin ընկերությունը, որը համարվում է ավտոմոբիլային անվադողերի առաջատար արտադրողներից մեկը, ներկայացրել է իր Visionary Concept 3D տպիչ անվադողը: Ի տարբերություն դասական անվադողերի` այս նախատիպը հարկավոր չէ փչել, այն պատրաստված է օրգանական նյութից: Անվադողերը հագեցած են հատուկ սենսորներով, որոնք իրական ժամանակում մեքենայի համակարգչին կհաղորդեն անվադողի վիճակի մասին ողջ ինֆորմացիան: Մակերեսի քայքայման դեպքում անվադողը կարող է վերականգնվել հատուկ 3D տպիչի միջոցով: Այդ նույն տպիչի օգնությամբ հնարավոր է այն հարմարեցնել սեզոնային փոփոխություններին:
Իհարկե, այս անվադողն առայժմ ընդամենը նախատիպ է: Michelin ընկերության հետազոտության և զարգացման գծով գործադիր փոխնախագահ Թերրի Գետիսը ենթադրում է, որ անհրաժեշտ է առնվազն 10 տարի, որպեսզի Visionary Concept-ը հայտնվի շուկայում: