Panasonic ընկերությունը ներկայացրել է ինքնագնաց սառնարան, որն արձագանքում է ձայնային հրամաններին:
Սառնարանը հագեցած է հատուկ տվիչներով և խորության սենսորով, սարքը սկանավորում է օգտատիրոջ բնակարանը և կարող է ինքնուրույն տեղաշարժվել: Ընկերության կարծիքով, գաղափարը կայանում է նրանում, որ սարքը միշտ հետևելու է օգտատիրոջ հրամաններին, օրինակ` «Սառնարան, արի այստեղ»: Այնուհետև այն զգուշորեն դուրս է գալիս խոհանոցում իրեն հատկացրած անկյունից և գնում է դեպի օգտատերը` առանց բախվելու տանը գտնվող առարկաներին:
Ընկերությունը հայտարարել է, որ նոր սառնարանը կկարողանա օգնել ծեր, ինչպես նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց: Նրանք այլևս ստիպված չեն լինի գնալ խոհանոց: Ընկերությունը նաև մտադիր է սառնարանի վերին հատվածում տեղադրել ջեռուցման ափսե` սենյակից սենյակ տաք ուտեստներ տեղափոխելու համար:
Դեռևս ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե նոր սարքը երբ կհայտնվի շուկայում: