Մադրիդում գտնվող Կարլոս III-ի անվան համալսարանի հետազոտողները ստեղծել են QIs-scope նոր մանրադիտակ, որը կարող է արագ ստեղծել 3D պատկերներ: Այս գործընթացը հեշտացնում է ժամանակի ընթացքում կենդանի օրգանիզմների դիտարկումը: Օրինակ, նախագծի հետազոտող և ընկերության հիմնադիր Խորխե Ռիպոլն իր առջև նպատակ էր դրել ստեղծել ունիկալ մանրադիտակ` 4D Բնություն:
«Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է բաբախում դանիո-ռերիո ձկան սիրտը և իրականացնել սրտի ռիթմի 3D վերակառուցում» ,- հայտարարել է նա:
Նոր սարքը ստացել է QIs-scope անվանումը և այն կարող է ստանալ վայրկյանում մինչև 200 պատկեր (սովորական մանրադիտակների դեպքում` վայրկյանում ընդամենը հինգ պատկեր): Այն նաև հագեցած է չորս լազերներով, որոնցից յուրաքանչյուրն արձակում է ճառագայթներ:
Լազերներից մի քանիսին միացված են տարբեր տեսակի բջիջներ` նշված ֆլուորեսցենտ ներկի տարբեր գույներով, որոնք կարող են ցուցադրվել միևնույն ժամանակ և չկա բջջի մեկ այլ տեսակի դիտարկման համար ֆիլտրերի փոփոխության անհրաժեշտություն:
Մանրադիտակը պատկերներ է վերցնում տարբեր դիրքերից` 3D պատկեր ստեղծելու համար: Այս գործընթացում ներգրավված բոլոր լազերները, տեսախցիկները, ֆիլտրերը և շարժիչները կառավարվում են բարդ ծրագրային ապահովմամբ:
«Մեր նպատակը կայանում է նրանում, որ QIs-scope-ը հնարավոր լինի հեշտությամբ օգտագործել ինտուիտիվ հասկանալի ծրագրային ապահովման հետ համատեղ, որպեսզի օգտատերը կարողանա տեսնել օրինակը և ընտրել, որտեղ իրականացնել սկանավորումը, ինչպես նաև ընտրել գույները և ստեղծել եռաչափ պատկեր`հագեցած այնպիսի քանակությամբ գույներով, որքան անհրաժեշտ կլինի» ,-ասել է Ռիպոլը: