• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Web • WordPress  /  SEO խրվակներ WordPress-ի համար
25 Ապրիլի 2016

SEO խրվակներ WordPress-ի համար

Հեղինակ Եվգինե
Web, WordPress

Այսօր ցանկանում եմ խոսել WordPress-ի SEO  խրվակների մասին, բայց մինչ այդ ծանոթանանք, թե ինչ է SEO-ն իրենից ներկայացնում:

SEO ( search engine optimization) հայերեն կարճ կարելի է անվանել որոնողական առաջխաղացում: Այն որոնողական համակարգերում վեբ-կայքերին բարձր դիրքեր ապահովող տեխնոլոգիա է: Իսկ ինչու՞ է այն կարևոր կայքերի համար: Կայքերի լավ  դիրքը որոնողական համակարգերում ապահովում է ավելի շատ այցելուներ: Որոնողների 95%-ը  այցելում է որոնողական համակարգերում առաջին 10 դիրքերը զբաղեցնող կայքերը, իսկ 2%-ը հազիվ է հասնում մինչև 4-րդ էջը: Դրա համար կարևոր է ունենալ լավ կազմակերպված SEO:

SEO-ի կազմակերպումն իրենից ներկայացնում է երկարատև գործընթաց, որն ուղեկցվում է վեբ-կայքի բազմաթիվ ներքին և արտաքին աշխատանքներով: Այդ աշխատանքներից է վեբ-կայքի ինֆորմացիայի օպտիմալացումը՝ ներքին և արտաքին մասերով: Ներքին օպտիմալացումն իրենից ներկայացնում է վեբ-կայքի նավիգացիոն, ձևավորման, ինֆորմացիայի պարզության, կառուցվածքի, բանալի բառերի (keywords), էջերի բացատրությունների և այլ բաղադրիչների ստանդարտ և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք ընդհանուր առմամբ, ժամանակի ընթացքում բերում են վեբ-կայքի դիրքի բարձրացմանը` որոնողական համակարգերում որոշակի հարցումների համար:

Իսկ հիմա ծանոթանանք մի քանի WordPress SEO խրվակների հետ:

Yoast SEO

yoast-seo-800x255

WordPress-ի լավագույն անվճար խրվակներից մեկն է: Այն որոնման համակարգի օպտիմալացման շատ խնդիրներ է լուծում  և  այդ ամենն ամբողջովին անվճար:

Yoast-ը հնարավորություն է տալիս նոր օգտվողին պարզ ձևով ծանոթանալ դրա աշխատանքի հետ: Դրա համար տեղադրելուց հետո այն օգտագործողին  տալիս է շրջագայելու հնարավորություն, որի ընթացքում ցույց է տալիս  խրվակի կարևոր ընտրացանկերը և բացատրում խրվակի յուրահատուկ հնարավորությունները:

Ակտիվացնելուց հետո պետք է կատարել մի քանի կարգավորումներ, որից հետո SEO by Yoast-ը կսկսի իսկապես օգտակար լինել: Այն ավտոմատ գեներացնում է գրառումների SEO նկարագրությունը (Description) և հիմնաբառերը (Keywords), սակայն անհրաժետ է գրել նաև կենտրոնացնող հիմնաբառը (Focus Keyword), առանց որի անիմաստ կլինեն առաջին երկուսը:

Այն հնարավորություն է տալիս նաև ստեղծել կայքի XML քարտեզ, որը արագացնում և բարելավում է կայքի ինդեքսավորումը: Սակայն  այն միանգամից ստեղծում է մի քանի XML քարտեզներ (կարգերի, էջերի, պիտակների և այլն), և վերջում կունենաք քարտեզերի մի ամբողջ հավաքածու, որոնք անհամեմատ ավելի լավ են աշխատում, քան Google XML Sitemap-ը:

SEO by Yoast-ը ապահովում է ՝

  • Էջի վերլուծություն
  • Meta  տարրեր
  • RSS օպտիմալացում
  • Սոցցանցերի ինտեգրացիա
  • Բազմակայք (Multi-Site) համատեղելիություն
  • «Հացի փշուրներ» (Breadcrumbs):

Այն ունի 1 միլիոնից ավել ակտիվ  տեղակայում:

SEO by Yoast-ը կարող եք ներբեռնել  WordPress-ի պաշտոնական կայքից:

 

All in One SEO Pack

all-in-one-seo-pack-wordpress-plugin

All in One SEO Pack-ը արդեն երկար ժամանակ է  ինչ գոյություն ունի և հայտնի ու սիրված WordPress խրվակ է: Այն ունի ավելի քիչ հնարավորություններ քան Yoast SEO-ն, բայց դա չի նշանակում, որ  պակաս հզոր է:

All in One SEO Pack-ն ունի շատ պարզ կարգավորումների ընտրացանկ, որը հնարավորություն է տալիս քիչ ժամանակ հատկացնել խրվակը կարգավորելու վրա: Այն ակտիվացնելուց հետո սկսում է միանգամից աշխատել և ավտոմատ կերպով ստեղծում է գրառումների SEO նկարագրությունը  և հիմնաբառերը: Կարող եք նաև ինքներդ կարգավորել այդ ամենը, բայց, եթե ունեք 1000-ից ավել գրառումներ, ապա պատկերացրեք, թե որքան ժամանակ պետք է հատկացնեք յուրաքանչյուր գրառման կարգավորումներն անելու համար:

Այն նաև հնարավորություն է տալիս  կարգավորել կայքի գլխավոր էջը, որը կարելի է համարել կայքի սիրտը: Որքան լավ կարգավորեք այդ էջը, այդքան ավելի արդյունավետ կլինի որոնողական ինդեքսավորումը:

Ինտեգրվում է նաև Facebook և Twitter սոցիալական ցանցերի հետ: Դրա կարգավորումներն անելուց հետո բացելով որևէ գրառում կամ էջ,  ներքևում  կտեսնեք ավելացաված նոր դաշտ, որտեղ կարող եք կարգավորել հրապարակումը սոցիալական ցանցերում:

Այս խրվակը ապահովում է ՝

  • Կայքերի XML քարտեզների աջակցություն
  • Google Analytics աջակցություն
  • Ընդլայնված URL- ներ
  • Համատեղելիություն այլ խրվակների հետ:

Այն նույնպես ունի 1 միլիոնից ավել ակտիվ  տեղակայում և կարող եք  ներբեռնել  WordPress-ի պաշտոնական կայքից:

 

SEO Ultimate

Small_SEO_Ultimate_Logo

SEO Ultimate-ը նույնպես շատ ֆունկցիոնալ և հզոր խրվակ է: Այս խրվակում գործառույթները ներկայացված են խմբերով, որոնք կոչվում են մոդուլներ(20-ից ավել), և դուք կարող եք ցանկացած ժամանակ միացնել կամ անջատել մոդուլները: Բոլոր մոդուլները գտնվում են խրվակի Modules ընտրացանկի մեջ: Այդ էջում գտնվում են  բոլոր մոդուլների հղումները և յուրաքանչյուրի վրա սեղմելով կարող եք անցնել դրա կարգավորման էջ: Յուրաքանչյուր մոդուլ կարող է աշխատել 4 ռեժիմներից մեկով, դրանք են ՝ ակտիվ(enabled), լուռ(silenced), թաքնված(hidden), անջատված(disabled): Թաքնված ռեժիմի ժամանակ  մոդուլն աշխատում է, բայց չի երևում կառավարակետում, իսկ  լուռ ռեժիմում մոդուլն աշխատում է առանց ծանուցումների:

SEO Ultimate-ը շատ հարմար հնարավորություն է տալիս էջերին, գրառումներին և կարգերին  նկարագրություն և հիմնաբառ ավելացնել: Դրա համար նախատեսված են Meta Description և Meta Keywords մոդուլները: Դրանց հարմարությունը կայանում  է նրանում, որ բոլոր էջերի, գրառումների և կարգերի անունները  ցուցադրվում են մի էջում՝  հերթականությամբ, իսկ դրանց դիմաց կարող եք գրել յուրաքանչյուրի նկարագրությունը (Meta Description մոդուլում) և հիմնաբառը (Meta Keywords մոդուլում), ի տարբերություն այլ խրվակների, որտեղ պետք է հերթով բացել յուրաքանչյուր էջը, գրառումը կամ  կարգը և ավելացնել  նկարագրություն ու հիմնաբառ:

Շատ հարմար հնարավորություն է տալիս նաև Deeplink Juggernaut մոդուլը: Դրա կարգավորումների էջում ավելացնում ենք բառը և դրանց դիմաց գրում այն հղումը, որը ցանկանում ենք որ կապված լինի բառի հետ: Իսկ գրառումներում և էջերում, որտեղ գրեք այդտեղ ավելցրած բառերը, դրանք միանգամից կլինեն հղումներ դեպի նշված կայքերը:

SEO Ultimate-ն ապահովում է ՝

  • Meta նկարագրության խմբագիր
  • Դիմակ հղումների գեներատոր
  • Meta Robot խմբագիր
  • 404 մոնիտոր

Այն ունի 200 000-ից ավել ակտիվ  տեղակայում և կարող եք  ներբեռնել  WordPress-ի պաշտոնական կայքից:

 

Յուրաքանչյուր խրվակ ունի իր առավելություններն ու թերությունները, և կախված պահանջից կարող եք ընտրել Ձեզ համար ամենաօգտակարը:

Շնորհակալություն մեր բլոգից օգտվելու համար։

 

Կապված գրառումներ

  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա

    03/16/2017
  • mysql transaction

    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ

    11/19/2016
  • Class

    Կլասների (classes) գրելաձևը (syntax)

    10/20/2016
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։