Sonos ընկերությունը ներկայացրել է Sonos One թարմացված բարձրախոսը` ներկառուցված Alexa ձայնային կառավարման համակարգով: Նոր բարձրախոսը կարժենա 199 դոլար, վաճառքը կմեկնարկվի հոկտեմբերի 24-ից:
Խոսափողի ձայնալսման դեպքում բարձրախոսի վերին հատվածում լույս է վառվում, որն անջատվում է, երբ ազդանշանը բացակայում է: Խոսափողը և լույսը միացված են, ինչն ապահովում է գաղտնիությունը: Alexa ձայնային օգնականից բացի, Sonos-ը ծրագրում է ավելացնել ֆունկցիա Google Assistant աջակցությամբ 2018 թվականին:
Անցյալ տարի ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է համագործակցել Amazon-ի հետ, որպեսզի Echo սարքերը կարողանան կառավարել Sonos բարձրախոսները: Այս ֆունկցիան բետա փորձարկման մեջ է արդեն մի քանի ամիս: Բարձրախոսը կարելի է ամբողջությամբ վերահսկել ձայնի միջոցով: Պահանջվող երաժշտության նվագակցությունից բացի, սարքը կարող է նաև կատարել Alexa-ի այլ առաջադրանքներ ևս, ինչպիսիք են խելացի տան կառավարումը:
Sonos ընկերությունը նաև ցանկություն է հայտնել իր արտադրանքների համար ինտեգրել մեկից ավելի ձայնային օգնականներ: Նոր բարձրախոսները կարող են երաժշտություն վերարտադրել բոլոր հայտնի ծառայություններից, ներառյալ Spotify, Apple Music, Pandora, Google Play Music, Tidal և այլն: