Tesla-ն արդեն ավարտել է իր Solar Roof արտադրանքի առաջին տեղադրումը, որն օգտագործում է ինտեգրված արևային մարտկոցներ էներգիայի կուտակման համար: Արևային սալիկներն առաջին անգամ ներկայացվել են անցյալ տարի և արտաքնապես ոչնչով չեն տարբերվում ավանդական տանիքածածկման նյութերից: Դրանք իրենցից ներկայացնում են էսթետիկորեն գրավիչ տարբերակ սպառողների համար, ովքեր չեն ցանկանում օգտագործել ավանդական պանելային կառույցներ:
Առաջին տեղադրումներն իրականացվել են Tesla ընկերության աշխատակիցների տներում: Դա մասամբ պարգևատրում է նրանց ներդրած ջանքերի համար` կապված շուկայում այս արտադրանքի հայտնվելու հետ: Սակայն դա նաև հանդիսանում է ռազմավարական որոշում, որը թույլ է տալիս ընկերությանը փորձարկել և վերահսկել իր նոր արտադրանքը դեռ արտադրության վաղ փուլում:
Tesla ընկերությունը սկսել է ընդունել նախնական պատվերներ Solar Roof արտադրանքի տեղադրման համար և առաջարկում է երկարաժամկետ երաշխիք: