Travis the Translator-ը ստարտափ է Indiegogo նախագծում, որը ստեղծել է պարզ պորտատիվ սարք` թարգմանություններ իրականացնելու համար:
Սարքը կարող է թարգմանել ցանկացած բառ կամ նախադասություն ավելի քան 80 լեզուներով` SIM-քարտի կամ Wi-Fi միացման առկայության դեպքում և 20 լեզուներով` օֆֆլայն ռեժիմում: Travis-ի հեղինակները, ըստ էության, համագործակցել են մի քանի տարբեր ընկերությունների հետ, որպեսզի ընդգրկեն «թարգմանության լավագույն մեխանիզմները» յուրաքանչյուր լեզվի համար: Սարքն ինքնուրույն ճանաչում է լեզուն և նույնիսկ ունի ներկառուցված խոսափող խոսքի ճանաչման և ակնթարթային թարգմանության համար: Աշխատանքի արդյունքը ցուցադրվում է էկրանին և վերարտադրվում է դինամիկի միջոցով:
Ցավոք, այժմ Travis-ի ցուցադրությունը չափազանց կոպիտ նախատիպ է, պորտատիվ տարբերակն ընդամենը նախագիծ: Թիմը հայտարարում է, որ փորձնական արտադրությունը կսկսվի մոտակա ժամանակում, մասսայական արտադրությունը` մայիսին կամ հունիսին: Մանրածախ վաճառքը նախատեսվում է այս տարվա ձմռանը` օգտատերերի հետ «փորձարկումից և նրանց ուսուցանելուց» հետո: