• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Լուրեր • Սոցցանց  /  WhatsApp Status` այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ Snapchat- կլոնի մասին
02 Մարտի 2017

WhatsApp Status` այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ Snapchat- կլոնի մասին

Հեղինակ Տաթևիկ Համբարյան
Լուրեր, Սոցցանց

WhatsApp-ը ներմուծում է  Status-ի նոր հնարավորություն  բոլոր օգտատերերի համար: Տեքստի փոխարեն, որը  միակ Status-ն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց տեղեկանալ,  թե արդյոք զբաղված եք  կամ հասանելի զրույցի համար, Status-ի նոր հնարավորությունը կիրառում է լուսանկարներ, տեքստ, սմայլիկներ և էսքիզներ  Ձեր գործունեությունը ցույց տալու նպատակով:  Հնարավոր է՝ ​սա Ձեզ ծանոթ թվա ,  քանի որ,  ըստ երևույթին, այն վերցվել  է  Snapchat-ից:

Ի տարբերություն Snapchat-ի  ու  Instagram-ի՝  WhatsApp-ը կարող է պաշտպանել  ձեր գրառումների թարմացումներն  անխափան կոդավորման միջոցով:

Ահա թե ինչ է  Ձեզ անհրաժեշտ  իմանալ նոր հնարավորության մասին:

Ե՞րբ կարող եմ ձեռք բերել  Status-ի նոր հնարավորությունը

Երբ Ձեր հաշվով  մուտք գործեք  Status , ստիպված չեք լինի ներբեռնել կամ գրանցել ծրագրի թարմացումները App Store- ից, կամ Play Store – ից . այն պարզապես կհայտնվի:

Դուք կտեսնեք սա, եթե  մուտք գործեք Status iOS –ով, որի ժամանակ Կոնտակտների նշանը  փոխարինվում է տեսախցիկի պիտակով (տե՛ս, վերևի լուսանկարում), և  ձախ ծայրամասային նշանում գրված է  Status: Android-ից օգտվողները կտեսնեն նոր տեսախցիկի պիտակը Chat—ի  նկարից դեպի ձախ, Status –ի նոր նշանի կողքին:

Ո՞վ կարող է տեսնել իմ Status-ը: 

WhatsApp –ը պարունակում է գաղտնիության կարգավորումներ( privacy settings)` հնարավորություն տալով Ձեզ լիակատար վերահսկել ,թե  ով է տեսնում  Ձեր ստատուսը:  Միայն Ձեր կոնտակտները  կարող են աննկատ դիտել Ձեր ստատուսը, սակայն privacy settings –ը Ձեզ  թույլ է տալիս փոխել  դա:

iPhone- ի վրա ընտրված  Status-ի  նշանով սեղմեք Privacy նշան-ի վրա,  Անդրոիդի օգտատերերի համար՝ սեղմեք menu button > Status Privacy

Ձեզ կառաջարկվեն երեք տարբերակներ:

  • Իմ Կոնտակտները – WhatsApp –ի Ձեր բոլոր կոնտակտները կարող են տեսնել Ձեր ստատուսը
  • Իմ Կոնտակտները, բացի … – ընտրեք այն մարդկանց, ում չեք ցանկանա տեսանելի լինի Ձեր ստատուսը: Այսկերպ, Ձեր ստատուսը շարունակում է հասանելի լինել Ձեր Կոնտակտային ցուցակի մնացած անձանց համար
  • Կիսվել միայն…… – ընտրել միայն այն կոնտակտները, ում համար ցանկանում եք տեսանելի լինի Ձեր ստատուսը

Եթե ​​դուք փոխեք Ձեր գաղտնիության կարգավորումները  Status-ը վերբեռնելուց հետո, հիշե՛ք, որ  նոր կարգավորումները կազդեն միայն հետագա  թարմացումների վրա:

Ձեր ընկերների ստատուսները տեսնելը չափազանց նման է Snapchat-ին

Եթե ​​Դուք արդեն օգտագործում եք Snapchat Stories կամ Instagram Stories, ապա Status-ի դեպքում  կզգաք Ձեզ “ինչպես Ձեր տանը”:   Ահա հիմնական կետերը:

  • Ձեր ընկերոջ կողմից ներբեռնված Status-ը դիտելու համար բացեք Status -ի պիտակը: Ընկերների ցանկը, ովքեր արդեն կիսվել են ստատուսով, կհամալրվի:
  • Դիպչեք էկրանին Status-ը  “կանգնեցնելու”  համար , որը Ձեզ կընձեռի ավելի շատ ժամանակ այն դիտելու համար, սեղմեք Status-ի վրա այն բաց թողնելու և առաջ անցնելու համար , կամ սահեցրեք դեպի ձախ հաջորդ անձին անցնելու համար
  • Սահեցրեք դեպի վերև Status- ի վրա, որպեսզի պատասխանեք այն Status-ին, որն այժմ դիտում եք:

…Եվ այսպես թարմացվում է Ձեր  Status-ը

WhatsApp Status-ը  ներառում է Snapchat -ի և Instagram Stories – ին բնորոշ բոլոր հատկանիշները՝ ստիկերներ, տեքստերի  նկարագրություն, նկարներ և այլն: Ահա թե ինչպես եք թարմացնում Ձեր Status-ը:

  • Որպեսզի ավելացնեք լուսանկար կամ տեսանյութ Ձեր WhatsApp Status-ին ,անհրաժեշտ է բացել ծրագիրը և թակել տեսախցիկի նշանի վրա: Նկարե՛ք լուսանկար կամ տեսանյութ, կամ ընտրեք որևէ մեկը Ձեր տեսախցիկի շարքից
  • Դուք կարող եք նկարել, գրել և սմայլիկներ տեղադրել լուսանկարի վրա:Կա նաև վերնագիր ավելացնելու հնարավորություն, որը կցուցադրվի նկարի կամ տեսանյութի ներքևի հատվածում, երբ Ձեր ընկերները դիտեն այն
  • Վերջապես, թակեք թղթե ինքնաթիռի նշանի վրա: Դուք կարող եք զրույցի ընթացքում ուղղակիորեն ուղարկել Ձեր Status –ն ընկերոջը՝ որպես լուսանկար կամ տեսանյութ, կամ  կարող եք թակել My Status-ի վրա ցանկի վերին մասում և թարմացնել Ձեր Status-ը:

Տեսանյութերը  կարող են 10 վայրկյանից ավելի երկար տևել

Ձեր վիդեո ստատուսների թարմացումներն ընդամենը 10 վայրկյանով սահմանափակելու փոխարեն  (ինչպես  Snapchat-ի դեպքում),  այժմ տեսանյութերը, որոնք  Դուք ձայնագրում եք և  կիսվում որպես ստատուս,  կարող են տևել մինչև 45 վայրկյան:

Նաև կարող եք վերբեռնել GIF-եր!

2017թ-ին,  անիմացիոն պատկերների, կամ gif-երի գործածումը ծրագրերում ուղղակի հրամայական է:  Այսպիսով, WhatsApp Status-ը կընդունի GIF-երը, որոնք դուք պահպանել եք  Ձեր տեսախցիկի կամ լուսանկարների շարքում:  Ընտրեք GIF-ը,  անհրաժեշտության դեպքում ներքևից կտրեք,  և կիսվեք  ճիշտ նույն կերպ, ինչպես հերթական, ձանձրալի  նկարի կամ տեսանյութի դեպքում:

Ձեր  Status –ն ակտիվ կմնա 24 ժամ, որից հետո այն կանհետանա:

Ցավոք,  գոյություն չունի որևէ տարբերակ Status-ը Ձեր հեռախոսում պահպանելու համար:   Այն, ինչ դուք անում եք ու ստեղծում WhatsApp-ում,  մնում է միայն WhatsApp –ի շրջանակներում:

Պարզեք, թե ովքեր են  դիտում Ձեր ստատուսները

Ձեր էկրանի ներքևի հատվածում տեղադրված է դիտումների հաշվիչ, որը ցույց է տալիս, թե քանի մարդ է տեսել կամ դիտել Ձեր ստատուսը: Դուք կարող եք սահեցնել վերև էկրանի վրա՝ տեսնելու կոնտակտային անձանց անունների ցանկը, ովքեր դիտել են Ձեր ստատուսը:

Դուք կարող եք  զերծ մնալ screenshot-երից

Ի տարբերություն Snapchat-ի, WhatsApp-ը  չի զգուշացնելու Ձեզ, երբ  կոնտակտներից մեկը  նկարի Ձեր ստատուսը:  Այլ կերպ ասած,մտորե՛ք, թե ինչ ստատուսով եք կիսվում, քանզի այն փաստը,  որ  Ձեր ստատուսն անհետանում է  24 ժամվա ընթացքում, դեռ չի նշանակում, որ  ոչ ոք չի պահպանել դրա կրկնօրինակը:

 

 

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։