Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները մշակել են համակարգ, որը թույլ է տալիս երկու անօդաչու սարքերին միասին աշխատել` պատերի միջով օբյեկտների մանրամասն պատկերը կազմելու համար` օգտագործելով միայն Wi-Fi RSSI չափումներ:
Փորձարկման ժամանակ սարքերից մեկը թռչում էր աղյուսե պատի շուրջ և հաղորդում ազդանշաններ, մինչ երկրորդ սարքը չափում էր ստացված ազդանշանի ուժգնությունը յուրաքանչյուր կետում:
Wi-Fi ազդանշանի ուժգնության փոփոխությունների վերլուծությունը գիտնականներին թույլ է տվել որոշել պատի հետևում գտնվող օբյեկտների չափը և ձևը: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ փորձարկման ժամանակ կիրառվել են հասանելի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են բոլորին հասանելի անօդաչու սարքերը, Wi-Fi հաղորդիչները և տվյալների գրառման համար նախատեսված Tango պլանշետը:
Այժմ թիմն աշխատում է տեխնոլոգիայի կատարելագործման և նոր հնարավորությունների ստեղծման վրա: