Windows 10-ը ունիվերսալ օպերացիոն համակարգ է, որը նախատեսված է ինչպես սենսորային էկրան ունեցող էկրանների, այնպես էլ ոչ սենսորայինների համար։ Սակայն էկրանի բլոկավորումը, որն առաջին իսկ պահից աչքի է զարնում Windows 8-ի հետ կապված, առավել շատ նախատեսված է սենսորային էկրանների համար։
Եթե Ձեր անձնական համակարգչի էկրանը սենսորային չէ, և Դուք օգտագործում եք Windows 10 օպերացիոն համակարգ, էկրանի բլոկավորումը, թերևս, ավելորդություն կարելի է համարել։ Մանավանդ, որ այն ոչ թե էկրանի բլոկավորում է, այլ ավելի նպատակահարմար է ասել՝ համակարգ մուտք գործելու բլոկավորում է։ Անհասկանալի պատճառներով Microsoft ընկերությունը չի ստեղծել այնպիսի միջոց, որ պարզապես մուտք գործելով «Կարգավորումերի» բաժին (Settings)՝ հնարավոր լիներ ապաբլոկավորել էկրանը։ Համենայն դեպս փաստը մնում է փաստ, որ դա այդքան էլ պարզ չէ, ինչպես կարող էր լինել։
Իրականում Windows 10-ի հոբելյանական թարմացումից հետո ավելի դժվարացավ էկրանի ապաբլոկավորումը, քանզի այն բոլոր մեթոդները, որոնցից կարելի էր օգտվել, այժմ պարզապես չեն օգնում։
Այլ կերպ ասած՝ Windows 10-ի էկրանի բլոկավորումը «ընդմիշտ մեզ հետ կմնա»․․․․
Այնուամենայնիվ կան մի քանի տարբերակներ, որոնց օգնությամբ հնարավոր է փոքր-ինչ հարմարավետ դարձնել էկրանի բլոկավորումը, եթե ոչ ամբողջությամբ վերացնել տեսադաշտից։
Տարբերակ 1-ին
Եթե անջատեք աշխատանքային սեղան մուտք գործելու բլոկավորումը, ապա ամեն անգամ համակարգիչը միացնելիս կարիք չի լինի ապակոդավորել այն։ Փոխարենը ավտոմատ կերպով կկարողանաք մուտք գործել համակարգ։
Այս մեթոդը Ձեզ ազատում է ինչպես էկրանի, այնպես էլ առհասարակ համակարգ մուտք գործելու բլոկավորումից։ Եվ հիշեք՝ էկրանի բլոկավորումը և համակարգ մուտք գործելու բլոկավորումը տարբեր բաներ են․ երկրորդն ապահովում է համակարգչի անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել բլոկավորման այս տարբերակը, եթե օգտվում ենք ոչ շարժական համակարգչից, քանզի այն հնարավորություն է տալիս ցանկացած մեկին, ով կմոտենա Ձեր համակարգչին, անարգել մտնել համակարգ և խառնաշփոթություն ստեղծել։
Տարբերակ 2-րդ
Իրականում Windows 10-ն ունի բլոկավորման 2 էկրան։ Թեպետ դրանք 2-ն էլ նույնն են, այնուամենայնիվ դրանցից յուրաքանչյուրն աշխատում է 2 տարբեր իրավիճակներում՝ առաջինը սկսում է գործարկվել, երբ միանում է համակարգիչը, երկրորդը՝ երբ անջատում եք այն կամ հանգստի ռեժիմի է անցնում (Start / Account / Lock): Դեռևս բացահայտված չէ՝ ինչպես կարելի է ապաբլոկավորել առաջին էկրանը։ Ինչ վերաբերում է երկրորդին, հնարավոր է անարգել ապաբլոկավորում կատարել, ինչը նշանակում է, որ կարիք չկա տարբեր կոդեր հավաքել հանգստի ռեժիմից համակարգիչը գործարկման դնելու համար։
Վերոնշյալն իրականություն դարձնելու տարբեր ձևեր ու մեթոդներ կան, որոնցից պարզագույնը բլոկավորման անջատումն է ծրագրերի թղթապանակից, որը գտնվում է համակարգչի կոշտ սկավառակի վրա։ Ահա թե ինչպես պետք է անել դա՝ մտեք համակարգչի C սկավառակ > Windows > SystemApps և գտեք Microsoft.LockApp_cw5n1h2txyewy ֆայլը։
Մկնիկի աջ սեղմակով սեղմում եք թղթապանակի վրա, այնուհետև՝ Անվանափոխում (Rename)։ Թղթապանակի անունը փոխելու կարիք չկա, պարզապես վերջում ավելացրեք .bak։
Վերոնշյալ գործողության շնորհիվ ամեն անգամ համակարգիչը հանգստի ռեժիմից հետո գործարկելիս ապաբլոկավորման կարիք չի լինի։ Իսկ եթե ուզում եք հետ վերադարձնել բլոկավորման համակարգը, պարզապես թղթապանակի անվանման վերջին մասից հեռացրեք .bak մասնիկը։