Windows 10 ծանուցումների համակարգը դեռևս զարգացման ընթացքում գտնվող ծանուցումների հավելված է, որը հայտնվում է էկրանին՝ դրա ակտիվ և ոչ ակտիվ ժամանակ։ Windows 10-ի տարելիցի առթիվ թարմացումը եղավ այն, որ Microsoft-ն ավելացրեց նոր ծանուցումներ (Windows-ն այժմ կարող է կցվել ձեր Android հեռախոսին Cortana հավելվածի միջոցով և արտապատկերել Android ծանուցումները Ձեր համակարգչի էկրանին) և նոր ծանուցումների ընտրանքներ, ինչպես նաև այս կամ այն հավելվածին առաջնային կարևորություն տալը։
Ծանուցումների համակարգը դեռևս զարգացման փուլում է, այն փոքր-ինչ շփոթեցնող է, այդ պատճառով ներկայացնում ենք Windows 10 ծանուցումների համակարգը ղեկավարելու մի քանի եղանակ:
Ծանուցումներն ավտոմատ կերպով հայտնվում են Windows 10-ի ոչ ակտիվ էկրանին, այսպիսով՝ կարող եք իրազեկ լինել ծանուցումներին՝ առանց էկրանը ակտիվացնելու անհրաժեշտության։ Սակայն եթե ցանկանում եք, որ ոչ բոլոր ծանուցումները հայտնվեն էկրանին, ապա կարող եք կարգավորել այս հնարավորությունը։
Ոչ ակտիվ էկրանից բոլոր ծանուցումները հեռացնելու համար բացեք Settings menu, կատարեք հետևյալ քայլերը ՝ System > Notifications & actions > Notifications և անջատեք Show notifications on the lock screen-ի տակ գտնվող կոճակը:
Թաքցնելու համար ոչ ակտիվ էկրանի ինչ-որ հավելվածի ծանուցումները՝ բացեք Settings menu և կատարեք հետևյալ քայլերը՝ System > Notifications & actions > Get notifications from these senders, սեղմեք այն հավելվածի վրա, որն ուզում եք փոփոխել։ Հավելվածի ծանուցումների ընտրացանկում ակտիվացրեք Keep notifications private on the lock screen կոճակը։
Ընտրեք Ձեր առաջնահերթությունները
Ծանուցումները կարող են հայտնվել ամենուր (ձեր ակտիվ և ոչ ակտիվ էկրանին, ձեր հեռախոսին…), սակայն ոչ բոլոր հավելվածների ծանուցումներն են կարևոր, դրա համար Windows 10-ը հնարավորություն է տալիս սահմանել առաջնահերթություններ Ձեր հավելվածների համար։
Որպեսզի նշեք հավելվածի առաջնահերթությունը, բացեք Settings menu և կատարեք հետևյալ քայլերը՝ System > Notifications & actions > Get notifications from these senders, ընտրեք այն հավելվածը, որը ուզում եք փոփոխել։ Priority of notifications in the action center-ի տակ ընտրեք առաջնահերթության մակարդակը՝ Top (երևում է ծանուցումների բաժնի վերին մասում), high (երևում է ծանուցումների բաժնի կենտրոնական մասում) կամ normal (երևում է ծանուցումների բաժնի ներքևի մասում): Normal-ը հավելվածների լռելյայն կարգավիճակն է:
Այստեղ կարող եք նաև ընտրել հավելվածի քանի ծանուցումներ եք ցանկանում տեսնել, լռելյայն տարբերակը 3 ծանուցումներն են, բայց կարող եք նշանակել նաև 1, 5, 10 կամ 20 ծանուցումներ:
Փոխել ձայները
Եթե ուզում եք՝ ծանուցումները լինեն առանց ձայնի, կամ ուզում եք ծանուցումների համար ունենալ այլ ձայն, ապա պետք է այդ փոփոխություններն անել ղեկավարման վահանակից։ Դուք կարող եք պարզապես անջատել ձեր նախընտրած հավելվածի ձայնային ծանուցումը հետևյալ քայլերի հերթականությամբ՝ Settings menu > System > Notifications & actions > Get notifications from these senders > [App] > Play a sound when a notification arrives), սակայն ոչ բոլոր ծանուցումների համար միաժամանակ։
Մկնիկի աջ ստեղնը սեղմեք Start կոճակի վրա և բացեք ղեկավարման վահանակը (Control Panel): Սեղմեք Sound՝ բացելու համար ձայների կարգավորումների ընտրացանկը։
Program Events բաժնում սքրոլ արեք ներքև՝ մինչև Notification հատվածը, սեղմեք այն, այնուհետև սեղմեք ներքև բացվող Sounds ընտրացանկը, Դուք կարող եք ընտրել ծանուցման համար տարբեր հնչյուններ կամ ընտրել None, որը կնշանակի անջատել հնչյունները՝ բոլոր ծանուցումների համար։
Այլևս ոչ մի ծանուցում
Եթե դուք չեք ցանկանում ստանալ ընդհանրապես ոչ մի ծանուցում, ապա հեշտությամբ կարող եք դրանք անտեսանելի դարձնել Windows 10-ում։
Անջատելու համար բոլոր ծանուցումները հավելվածներից անհրաժեշտ է բացել Settings menu, կատարել հետևյալ քայլերը՝ System > Notifications & actions > Notifications և անջատել Get notifications from apps and other senders-ի տակ գտնվող կոճակը։
Եթե պարզապես ուզում եք անջատել որոշ ծանուցումներ, գնացեք Get notifications from these senders բաժին և անջատեք առանձին հավելվածներ։
Որպեսզի թաքցնեք գործողությունների կենտրոնի (action center) նշանը, աջ քլիք արեք էկրանի ներքևի հատվածում, անցեք Settings բաժին: Notification area-ի ներքևում սեղմեք Turn system icons on or off-ի վրա և անջատեք Action Center կոճակը՝ տեղափոխելու համար այն համակարգի հեռացված նյութերի բաժին: