• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Microsoft • Լուրեր • Համակարգիչ • Օգտակար Գործիքներ  /  Windows 10-ում ավելի արագ սքրինշոթներ ստանալու 3 եղանակ
PrntScn
18 Սեպտեմբերի 2016

Windows 10-ում ավելի արագ սքրինշոթներ ստանալու 3 եղանակ

Հեղինակ Անժելա Ավետիսյան
Microsoft, Լուրեր, Համակարգիչ, Օգտակար Գործիքներ

Օգտագործելով Windows-ը Դուք կարծում եք,  որ սքրինշոթներ անելը հեշտ է։  Գրեթե ամեն ստեղնաշար ունի հատուկ այս նպատակի համար նախատեսված կոճակ՝ Print Screen ( Prescription կամ PrtScn)։

Սեղմելով այս կոճակը` կտպեք ողջ էկրանը ( կամ մի քանի էկրաններ,  եթե օգտագործում եք մեկից ավելի մոնիտոր),  բայց պահպանելու համար այս սքրինշոթը Դուք պետք է տեղադրեք այն Paint-ում,  որտեղ կարող եք ստանալ Ձեր ցանկացած չափսը և պահպանել այն որպես պատկեր։

Կան ավելի մատչելի և արագ տարբերակներ Windows-ում սքրինշոթներ ստանալու համար,  և բնավ չի պահանջվում գնել ինչ-որ հավելված։ Ահա՝ ինչպես կարող եք դա անել առանց նոր ծրագիր ներբեռնելու։

Փոխակերպման ստեղներ

Windows 10-ում ներմուծվել է էկրանը տպելու ստեղների նոր համադրություն։  Սեղմած պահելով Windows ստեղնը և սեղմելով Print Screen կոճակը` կպահպանեք էկրանի պատկերը որպես նկար՝ ազատվելով  այն Paint տեղափոխելու անհրաժեշտությունից։ Սրանք ինքնըստինքյան կպահպանվեն հետևյալ վայրում ՝ PC>Pictures >Screenshots ։

Խնդիրն այն է,  որ այնուամենայնիվ կպահպանվի ամբողջ էկրանի պատկերը ՝ անգամ եթե կիրառվում է մեկից ավելի մոնիտոր։ Եթե ցանկանում եք տպել ընդամենը մեկ բաց պատուհան,  ապա սեղմած պահելով Alt-ը՝ սեղմեք PrtSc կոճակը։ Սա կտպի միայն ընթացիկ բաց պատուհանը,  այդ նպատակով համոզվեք,  որ կտացրել եք հենց այն պատուհանի մեջ,  որը ցանկանում եք տպել։

Ցավոք այս տարբերակը չի աշխատում Windows ստեղնի հետ,  ոչինչ չի ստացվի Windows+Alt+PrtSc համադրություն դեպքում։ Այսպես,  եթե կիրառում եք Alt+PrtSc համադրությունը, ստիպված եք այն տեղափոխել Paint և պահպանել որպես պատկեր։

Սա,  իհարկե,  կիրառելի տարբերակ է։

OneDrive կամ Dropbox

Եթե Դուք օգտագործում եք Microsoft-ի OneDrive-ը,  կամ ունեք ներբեռնած Dropbox հավելվածը,  ապա Դուք կարող եք ունենալ Ձեր բոլոր սքրինշոթները ավտոմատ կերպով պահպանված Ձեր ամպային տիրույթում։

Այս եղանակը պահպանում է ցանկացած Alt+PrtSc տարբերակով արված սքրինշոթ՝ առանց այն Paint տեղափոխելու անհրաժեշտության։

Print Screen ստեղնով արված սքրինշոթները կպահպանվեն լոկալ դարանում՝ կամ OneDrive >Pictures >Screenshots, կամ Dropbox >Screenshots։

Այս եղանակը OneDrive – ում ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • Սեղմել Show hidden icons կոճակը ղեկավարման վահանակի Notification Area բաժնից
  • Աջ քլիքով սեղմել OneDrive նշանի վրա
  • Սեղմել կարգավորումները (Settings)
  • Բացել Auto Save  բաժինը, ստուգել Automatically save Screenshots I capture to OneDrive-ին կից տուփը

Dropbox – ի համար՝

  • Սեղմել Show hidden icons կոճակը ղեկավարման վահանակի Notification Area բաժնից
  • Աջ քլիքով սեղմել Dropbox նշանի վրա
  • Սեղմել հայտնված պատուհանի վերևի աջ անկյունում ներքև բացվող կարգավորումների վրա
  • Սեղմել Preferences և բացել Import բաժինը
  • Ստուգել Share Screenshots using Dropbox տուփը

Windows – ը հանդես է գալիս արդեն իսկ սքրինշոթներ անող ծրագրով,  որը կոչվում է Snipping Tool, և սա Ձեր լավագույն ընտրությունն է,  եթե ցանկանում եք ստանալ առավել հստակ սքրինշոթներ էկրանի ցանկացած հատվածում։ Սեղմեք Start կոճակը,  սկսեք տպել «Snipping Tool» բառերը և սեղմեք հավելվածի վրա ՝ այն ակտիվացնելու համար։ Բաց պատուհանի սքրինշոթ ստանալու համար բացեք New-ին կից ներքև բացվող մենյուի վրա,  ընտրեք Windows Snip-ը և սեղմեք ցանկացած պատուհանի վրա։ Այն ամենը,  ինչ գտնվում է այդ պատուհանից ներս (ներառյալ այլ պատուհաններ, որոնք բացված են այդ պատուհանի վրա ) կտպվեն ՝ Snipping Tool հավելվածում այն խմբագրելու, տարածելու կամ իբրև պատկեր պահպանելու հնարավորությամբ։

Դուք կարող եք օգտագործել նաև Snipping Tool-ը էկրանի Ձեր իսկ ընտրած հատվածը տպելու համար։  Սեղմեք New-ին կից ներքև բացվող մենյուն և ընտրեք Free-from Snip կամ Rectangular Snip կոճակներից մեկը։  Սեղմեք և սեղմած պահեք մինչև ակտիվանա սքրինշոթ անելու հնարավորությունը, ընտրեք այն տարածքը, որը ցանկանում եք տպել և բաց թողեք՝ ավարտելու համար։

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Sendmail կարգավորումներ 04/01/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։